21-րդ դարը թվային է, հետևաբար՝ մաթեմատիկան շատ կարևոր։ Հիմա արդեն այն լի է նաև նոր իրողություններով։ Մենք պարտավոր ենք մեր երեխաների կրթությունը դարձնել ճկուն և ժամանակի պահանջներին համահունչ. այսօր ամբողջ աշխարհն է վերափոխել կրթության մոդելը, այդ թվում՝ «Այբ» կրթական հիմնադրամը՝ բոլորին հասանելիություն ապահովելու ակնկալիքով։

Մեր գործընկերների հետ միասին այս տարի մենք ստեղծել ենք միջավայր ու պայմաններ, որոնցում յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա առանց որևէ սահմանափակման փորձել սեփական ուժերն ու նաև զարգացնել համակարգչային հմտությունները
Ավելի հասանելի, ավելի փորձված, ավելի մասնակցային. սրանք են «Կենգուրու 2021»-ի մեր նպատակները, որոնց ակնկալում ենք հասնել ձեզ հետ միասին։ Ինչո՞ւ միասին, որովհետև բոլորս ենք հասկանում, որ նոր ձևաչափն իր հետ բերել է նոր մատահրավերներ, և դրանք վերաբերում են բոլորիս։

 

Այս տարի մենք ունենք նոր գործընկեր, որի հետ միասին նոր որակ կհաղորդենք մրցույթին. մեզ է միացել Telcell ընկերությունը՝ որպես
մրցույթի տեխնիկական և ֆինանսական գործընկեր։ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով հնարավոր կլինի շատ
պարզ և արագ՝ առանց տանից դուրս գալու և հերթեր կանգնելու, վճարել մասնակցության համար :

 

Թեստային մեր հարթակի կայուն աշխատանքն ապահովելու հարցում մեր կողքին է «Աիստ Գլոբալ» ընկերության Uteach-ի թիմը, որն առցանց աշխարհում իրականություն է դարձնում կրթական ցանկացած նախաձեռնություն

 

Սիրելի՛ մասնակիցներ, ծնողներ, ուսուցիչներ,

Կհանդիպենք https://test.contests.am/ հարթակում։ Մենք համոզված ենք, որ հաջողության ճանապարհը խոչընդոտներ չունի։