Ինչպես մասնակցել 2022 թ. «Մեղու սփյուռք» մրցույթին
- Ծանոթանալ մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը
- Մրցույթին գրանցվելու համար այցելել մրցույթների հարթակ՝ https://test.contests.am/hy
- Գրանցումը ճիշտ կատարելու համար դիտել այս ուղեցույց-տեսահոլովակը՝ https://youtu.be/wPOzLMOti64
- Հիշել այն էլ. հասցեն և գաղտնաբառը, որոնք լրացրել եք գրանցվելիս, քանի որ հետագայում Ձեր էջ մտնելու եք հենց այդ տվյալներով
- Այնուհետև կատարել վճարում բանկային քարտի միջոցով. մրցույթի մասնակցության վճարը 970 ՀՀ դրամ
- Դեկտեմբերի 19-ին միանալ մրցույթին՝ սեղմելով «Մուտք» կոճակը և մտնելով համակարգ
- Լրացնել մրցութային թեստը, որը կտեղադրվի դեկտեմբերի 19-ին Ձեր տարիքային խմբի համար նախապես հայտարարված ժամին
3-4-րդ դասարանցիներ՝ 16.30-ից 18.00
5-6-րդ դասարանցիներ՝ 16.30-ից 18.00
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ [email protected] էլ. հասցեով:
Ուշադրությո՛ւն։ Մրցույթի համար վճարում կատարելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք մրցույթի կարգին և համաձայն եք դրան։
Եթե գրանցումը հաջող է անցել և վճարումը կատարվել է, «Թեստեր» բաժնում փորձնական թեստերն ակտիվ կլինեն:
«Մեղու 2022» մրցույթի անցողիկ շեմերը սահմանվում ըստ մասնակիցների հավաքած առավելագույն միավորների:
Մեղու մրցույթի մասին
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:
«Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու և Հայաստանում կրթության նոր մշակույթ ձևավորելու համար։
«Այբ» կրթական հիմնադրամը 2019 թ.-ից սկսել է «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստելու սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։
Ինչո՛ւ մասնակցել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին
- «Մեղուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
- Մատչելի է բոլոր երեխաների համար` անկախ նրանց առաջադիմությունից:
- Հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական:
- Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
- Մրցույթն անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
- Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը
- Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
- Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
- Մրցույթի շնորհիվ հայոց լեզուն առավել գրավիչ ու սիրելի է դառնում երեխաների համար: