Մրցաշարի մասին

 

«Այբ» կրթական հիմնադրամի առաջին ուսանողական նախագիծն է Ուսանող քիմիկոսների մրցաշարը, որը նպատակ ունի աճեցնելու երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ և նպաստելու մեր երկրում քիմիայի զարգացմանը, նոր մասնագետների ներգրավմանը և հասարակության մեջ քիմիա մասնագիտության դերի մեծացմանը։

Ուսանող քիմիկոսների մրցաշարը «Այբ» կրթական հիմնադրամի առաջին ծրագիրն է, որն ուղղված է բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանը: «Այբ»-ն առաջին անգամ դուրս է գալիս դպրոցական մրցույթների կազմակերպման ոլորտից և իր ծրագրերն ուղղում նաև բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Ուսանող քիմիկոսների մրցաշարը 2010 թ.-ից դպրոցականների համար կազմակերպվող Պատանի քիմիկոսների մրցաշարի (ՊՔՄ) տրամաբանական շարունակությունն է։ Արդեն 11 տարի «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում է դպրոցականների կողմից սիրված այս մրցաշարը, որին մինչ օրս մասնակցել է 287 թիմ, 1387 աշակերտ և ավելի քան 280 ուսուցիչ։ «Այբ» կրթական հիմնադրամը արդեն երեք տարի հնարավորություն է ընձեռում մեր երեխաներին ներկայացնելու իրենց և մեր երկիրը նաև միջազգային հարթակում՝ մասնակցելով Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին. վերջին երկու մրցաշարերից մեր երեխաները վերադարձել են երրորդ կարգի դիպլոմներով և անվանական պատվոգրերով։ Հենց Պատանի քիմիկոսների մրցաշարի հաջողված փորձի վրա է հիմնված ուսանողական մրցաշարը։

Ուսանող քիմիկոսների մրցաշարը թիմային մրցույթ է, որում բակալավրիատի և մագիստրատուրայի՝ քիմիայով հետաքրքրվող ուսանողները կդրսևորեն բարդ քիմիական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները: Մրցաշարը հնարավորություն կտա արդի քիմիական խնդիրների լուծման գործընթացը տեղափոխելու ուսանողական հարթակ և պահելու այդ նույն ոգևորվածությունը և ստեղծագործ մոտեցումներն ուսման գործընթացում։

Արդյունքում ակնկալում ենք ընդլայնել ուսանողների ներգրավվածությունը գիտարտադրական գործունեության մեջ, ձևավորել ուսանողական թիմեր` արդի գիտական և տեխնոլոգիական խնդիրներ լուծելու համար, նպաստել ուսանողներին ընկերություններում և հետազոտական ինստիտուտներում աշխատանքի տեղավորելուն։

Ուսանող քիմիկոսների առաջին մրցաշարին մասնակցել են 5 թիմ (24 ուսանող), որոնք ներկայացնում էին Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Խ․ Աբովյանի անվ․ Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը:

Ծանոթացե՛ք մրցաշարի կարգին և առաջադրանքներին այստեղ:

Դիտե՛ք Պատանի քիմիկոսների մրցաշարի վերաբերյալ «Այբ» կրթական հիմնադրամի պատրաստած տեսաֆիլմը՝ գնահատելու մեր անցած ճանապարհը և արժևորելու այս մասնագիտությունն ու գիտությունը՝ որպես մեր տնտեսության մի շարք կարևոր ճյուղերի, արտադրության ոլորտի ու բժշկության շարժիչ ուժ։

Դիտե՛ք նաև Ուսանող քիմիկոսների առաջին մրցաշարի վերաբերյալ «Այբ» կրթական հիմնադրամի պատրաստած տեսաֆիլմը:

Ուսանող քիմիկոսների 2021 մրցաշարի վերաբերյալ պատմով ֆիլմը դիտե՛ք այստեղ։

Ստորև ներկայացված են Ուսանող քիմիկոսների մրցաշարի

Կարգը

Գրանցման հայտը

Խնդիրներ կազմելու չափանիշները

Ուսանող քիմիկոսների երկրորդ մրցաշարի խնդիրները