«Քոնթեստս Լաբ»-ը համագործակցելով «Անտրոհուս» կրթական հիմնադրամի հետ, մեկնարկում է «Այլագիր» կոդավորման առաջին մրցույթը Snap! և Python ծրագրավորման լեզուներով։
Մրցույթի կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/befA9
Մրցույթի նպատակներներն են՝
- Բացահայտել տաղանդերին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները։
- Բացահայտել և խրախուսել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և ուսուցիչներին։
- Նպաստել աշակերտների հետաքրքրության ավելացմանը մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների նկատմամբ:
- Նպաստել աշակերտների տրամաբանությանը և ստեղծագործ մտքի զարգացմանը։
Ովքե՞ր կարող են մասնակցել «Այլագիր» կոդավորման մրցույթին
Մրցույթին կարող են մասնակցել 7-ից 12-րդ դասարանների աշակերտները։
Մրցույթն ունի 2 անվանակարգ
– Ավագ դպրոցի տարիքայիններ ( 10, 11, 12 դասարան)
– Միջին դպրոցի տարիքայիններ ( 7, 8, 9 դասարան)
Ո՞ր ծրագրերով պետք է ծրագրավորել
- Snap!
- Python/«Փայթըն»
Մասնակցության պայմաններ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- Snap-ի համար լրացնել մասնակցության հայտն այստեղ ։
- Python-ի համար լրացրնել մասնակցության հայտն այստեղ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ-ի ապրիլի 15-ն է։
Մրցույթին մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 1500 ՀՀ դրամ: Վճարը կատարելու վերջնաժամկետը 2024թ. ապրիլի 15-ն է:
Վճարման կարգի մասին հավելյալ կտեղեկացնենք։
«Այլագիր» կոդավորման մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2024թ-ի մայիսի 25-ին։
Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։
—
Վճարելու համար սեղմեք այս կոճակի վրա՝