Ինչպես մասնակցել «Մեղու 2021» մրցույթին:
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ քայլերը
- Ծանոթանալ մրցույթի մասնակցության անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը
- Մրցույթին գրանցվելու և վճարելու համար գործածել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակը (բջջային հեռախոսում). այն կարող եք ներբեռնել այստեղից՝ onelink.me/LOAY/ayb
- Որպեսզի ճիշտ կատարեք գրանցումը, հորդորում ենք դիտել այս ուղեցույց- տեսահոլովակը՝ https://www.youtube.com/watch?v=UCp5r07e7Ow։
- Մրցույթին գրանցվելու համար բացել մրցույթների հարթակը՝ https://test.contests.am/hy
- Սեղմել «Գրանցվել» կոճակը և ուշադիր լրացնել բոլոր դաշտերը
- Այդուհետ բացվող պատուհանում մուտքագրել հեռախոսին եկած 5-նիշանոց կոդը
- Այնուհետև կատարել վճարում Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով
- Հիշել այն էլ. հասցեն և գաղտնաբառը, որոնք լրացրել եք գրանցվելիս
- Եթե գրանցումը հաջող է անցել և վճարումը կատարվել է, գրանցման ժամանակ նշված էլ. հասցեին կգա նամակ, որ գրանցումը հաջողությամբ կատարվել է:
- Դեկտեմբերի 5-ին միանալ մրցույթին՝ «Մւոտք» կոճակի սեղմումով մտնելով համակարգ
- «Մեղու 2021» մրցույթի անցողիկ շեմերը սահմանվել են՝ լավագույն մրցանակակիրներ 104-117 միավոր 5-12-րդ դասարանների համար, 95-107 միավոր 3-4-րդ դասարանների համար, հաղթող՝ 5-12-րդ դասարանների համար 120 միավոր, 3-4-րդ դասարանների համար 110 միավոր:
«Մեղու» մրցույթի մասին
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր ու գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:
«Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու և Հայաստանում կրթության նոր մշակույթ ձևավորելու համար։
«Այբ» կրթական հիմնադրամը 2019 թ.-ին սկսեց «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. այդ տարվա նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու
Ինչո՛ւ մասնակցել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին
- «Մեղուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
- Մատչելի է բոլոր երեխաների համար` անկախ նրանց առաջադիմությունից:
- Հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական:
- Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
- Մրցույթն անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
- Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը։
- Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
- Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
- Մրցույթի շնորհիվ հայոց լեզուն առավել գրավիչ ու սիրելի է դառնում երեխաների համար: