Ի՞նչ է «Այբ»-ի մրցույթների հետազոտական հարթակը:
«Այբ» կրթական հիմնադրամն արդեն 10 տարի Հայաստանի և Արցախի հարյուր հազարավոր դպրոցականների համար կազմակերպում է զանգվածային մրցույթներ, և այս տարիների ընթացքում կուտակվել է բավականին մեծ ու կարևոր տվյալների շտեմարան:
Datamotus ընկերության հետ համագործակցությամբ ստեղծել ենք մի հարթակ, որտեղ այդ 10 տարիների կուտակված տվյալների հիման վրա կատարվել են որոշակի վերլուծություններ, որոնք ինտերակտիվ տարրերի տեսքով տեղադրված են առցանց հարթակում:
Հարթակում առկա տվյալները կարող են օգտագործվել կրթության ոլորտում հետազոտություններ անելու համար. այն, ինչի բացը մեր երկրում մեծապես զգում ենք:
Հարթակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://datamotus.shinyapps.io/Contests/