Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային զուգահեռ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվում է ևս մեկ համահայկական մրցույթ՝ «Լեգոստարտը», որի նպատակն է մրցաշարը հասանելի դարձնել ավելի մեծ թվով երեխաների համար, հնարավորություն տալ սկսնակ թիմերին փորձ ձեռք բերելու և հետագայում մասնակցելու նաև Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային։

«Լեգոստարտի» մասնակիցների Lego Spike Prime հավաքածուներ անվճար ստանալու ծրագիրն այժմ փակ է:

 

«Լեգոստարտ» մրցույթի նպատակներն են 

  • Ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ:
  • Հետաքրքրել հատկապես մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի նկատմամբ՝ նպաստելով միջառարկայական կապերի ընդլայնմանը:
  • Զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները:
  • Խթանել թիմային աշխատանքի հմտությունները:
  • Նպաստել տեսական գիտելիքների գործնական կիրառմանը:
  • Բացահայտել ու խորացնել աշակերտների ստեղծագործ միտքն ու ստեղծագործական կարողությունները:
  • Նախապատրաստել թիմերին մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային:

 

Ովքե՞ր կարող են մասնակցել «Լեգոստարտ» մրցույթին:

Լեգոստարտը թիմային մրցույթ է: Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 2-3 մասնակից:

Մրցույթին կարող են մասնակցել 8-19 տարեկան աշակերտները՝ համապատասխան տարիքային մակարդակներում:

Մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև հղումներով.

«Լեգոստարտ» մրցույթի ընդհանուր կանոններ

«Լեգոստարտ» մրցույթի վարքականոն

«Լեգոստարտ WeDo» մրցույթի ընդհանուր կանոններ

Մասնակցության պայմաններ

Լեգոստարտ մրցույթին մասնակցելու համար հարկավոր է

մասնակցության հայտը լրացնել մինչև 2022թ. մարտի 25-ը:

Մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 10.000 ՀՀ դրամ: Վճարը կատարելու վերջնաժամկետը 2022 թ. մարտի 30-ն է: Մասնակցության վճարը փոխանցեք «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին:

 

«Լեգոստարտ» մրցույթը տեղի է ունենալու 2022թ.-ի մայիսի 22-ին:

Մրցույթի առաջադրանքները կարող եք ներբեռնել ստորև հղումներով.

Լեգոստարտ տարրական տարիքային խմբի առաջադրանքներ

Լեգոստարտ կրտսեր տարիքային խմբի առաջադրանքներ

Լեգոստարտ ավագ տարիքային խմբի առաջադրանքներ

Լեգոստարտ WeDo տարիքային խմբի առաջադրանքներ

«Լեգոստարտ» մրցույթի խաղագորգերի տպագրական նիշքերը կարող եք գտնել այստեղ: