Մրցույթի մասին

ԿիբեռՔվեստ-ը դպրոցականների համար նախատեսված թիմային կիբեռանվտանգության մրցույթ է։

Մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտելու ու զարգացնելու աշակերտների հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային անվտանգության ոլորտում։

Մրցույթի հիմքում ընկած են հիմնականում տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ և գլուխկոտրուկներ, որոնք միտված են զարգացնել դպրոցականների մոտ տրամաբանությունը, քննադատական մտածողությունը, անվտանգ համացանցային միջավայրում աշխատելու հմտությունները։

Մրցույթի կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝  ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐ


Ովքե՞ր կարող են մասնակցել «ԿիբեռՔվեստ» մրցույթին


6–9-րդ դասարանների աշակերտների համար՝ Հայաստանի մարզերից և Երևանից։

Թիմի կազմը
5 աշակերտ + 1 մարզիչ (ՏՏ, մաթեմատիկա կամ այլ առարկայի ուսուցիչ)

 Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է։


📅 Կարևոր ժամկետներ

📌 Գրանցում՝ մինչև դեկտեմբերի 12
💻 I փուլ – առցանց թեստավորում՝ դեկտեմբերի 14

6-7-րդ դասարանի աշակերտներ – 12:30 – 13:30

8-9-րդ դասարանի աշակերտեր – 15:30 – 16:30

🎯 II փուլ – եզրափակիչ թիմային փուլ՝ դեկտեմբերի 25, Երևանում, Ինժեներական քաղաքում։


📥 Ինչպե՞ս գրանցվել

  • Ստեղծել 5 հոգուց բաղկացած թիմ
  • Ընտրել թիմի անունը և ավագին
  • Լրացնել թիմի գրանցման հայտը՝  https://forms.gle/mbaT61P6PrFJxiXYA
  • Առցանց թեստային փուլին մասնակցելու համար գրանցել և մասնակցել առանձին-առանձին՝ cyberquest.contests.am

Ինչպես գրանցվել համակարգչով՝ https://youtu.be/iYOkwX2YOTw

Ինչպես գրանցվել հեռախոսով՝ https://youtu.be/N-pFRG_7Q2A

Եթե արդեն գրանցվել եք թեստային հարթակում, ապա ստորև ուղեցույցներ ինչպես մուտք գործել ձեր օգտագաշիվ թեստային հարթակում՝

Ինչպես մուտք գործել համակարգչով՝ https://youtu.be/oOtlJb5rpek

Ինչպես մուտք գործել հեռախոսով՝ https://youtube.com/shorts/7apkwwvR7-A?feature=share

Հարցերի դեպքում կարող եք գրել՝ ✉️ cyberquest@contests.am
Կամ զանգահարել՝ 📞 +374 96 868011 (WhatsApp, Viber)


🏆 Ի՞նչ կտա այս մրցույթը

– Տրամաբանական խնդիրներ լուծելու հմտություն
– ՏՏ գիտելիքներ
– Թիմով աշխատելու հմտություն
– Մրցանակներ՝ հաղթող թիմերին և մարզիչներին
– Հավաստագրեր՝ բոլոր թեստային փուլին մասնակցած աշակերտներին
–  Հավաստագրեր՝ մարզիչ ուսուցիչներին և դպրոցներին
–  Նոր ընկերներ և նոր գիտելիքներ


🧠 Ի՞նչ տեսակի խնդիրներ կլինեն առցանց փուլում

Առցանց փուլը կայանալու է դեկտեմբերի 14-ին։ Այն բաղկացած է 20 հետաքրքիր, բազմաբնույթ խնդիրներից՝

Տրամաբանական գլուխկոտրուկներ («Կանգարու» միջազգային մաթեմատիկական մրցույթից)

https://contests.am/tests-kangaroo/

🐝 Մտածողությունը զարգացնող կարճ հանելուկներ  («Մեղու» մրցույթից)

https://contests.am/tests/

🛡️ Կիբեռանվտանգության հիմունքներ՝ ֆիշինգ, սպամ, կիբեռհիգիենա, վնասակար  ծրագրեր և այլն:

https://contests.am/wp-content/uploads/2021/02/Կիբեռանվտանգության-տերմիներ.pdf

Առաջին փուլը առցանց, 60 րոպե, գնահատվում է թիմի ընդհանուր միավորի հիման վրա
✅ Երկրորդ փուլը՝ առկա ձևաչափով, ներառելու է իրավիճակային խնդիրներ, տրամաբանական գլուխկոտրուկներ և տարաբնույթ առաջադրանքներ

Թիմի բոլոր անդամները պետք է մասնակցեն առցանց փուլին անհատապես, որից հետո ընտրվեն լավագույն 10–12 թիմերը եզրափակչի համար։

Մանրամասներին և կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ contests.am/cyberquest


Մրցույթի նպատակներներն են՝

  • Զարգացնել աշակերտների թվային գրագիտությունը և կիբեռանվտանգության հիմնական գիտելիքները
  • Զգոնություն ձևավորել համացանցում անվտանգ և պատասխանատու վարքի նկատմամբ
  • Զարգացնել վերլուծական մտածողությունն ու խնդիրներ լուծելու ունակությունները
  • Զարգացնել թիմային աշխատանքն ու հաղորդակցման հմտությունները
  • Ներգրավել ուսուցիչներին և դպրոցներին ՏՏ կրթության խթանման գործընթացում
  • Նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ու հետագա մասնագիտության ընտրությանը

______________________________________________________

«ԿիբեռՔվեստ» մրցույթը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության նախաձեռնությամբ և իրականացվում է «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի կողմից։

Մրցույթի հովանավորներ և աջակիցներ