Ինչպե՞ս մասնակցել «Ռուսական արջուկ» 2022 մրցույթին

  1. Ծանոթանալ մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը`
  2. Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 970 ՀՀ դրամ,
  3. Գրանցումը ճիշտ կատարելու համար դիտել այս ուղեցույց-տեսահոլովակը՝ https://youtu.be/m0eTpFfuroY
  4. Մրցույթին գրանցվելու համար այցելել մրցույթների հարթակ՝ https://test.contests.am/hy
  5. Հիշել այն էլ. հասցեն և գաղտնաբառը, որոնք լրացրել եք գրանցվելիս, քանի որ հետագայում Ձեր էջ մտնելու եք հենց այդ տվյալներով
  6. Այնուհետև կատարել վճարում բանկային քարտի կամ Telcell wallet-ի միջոցով,
  7. Կարող եք նաև նախապես վճարել բանկում (բանկի հաշվեհամարը՝ 16044015767700 ՎՏԲ Բանկ Հայաստան) կամ տերմինալով՝ անդորրագիր կցելով։ Դիտեք ուղեցույցը՝ https://youtu.be/kPfzkJvvYFs
  8. Նոյեմբերի 20-ին միանալ մրցույթին՝ սեղմելով «Մուտք» կոճակը և մտնելով համակարգ
  9. Լրացնել մրցութային թեստը, որը կտեղադրվի նոյեմբերի 20-ին Ձեր տարիքային խմբի համար նախապես հայտարարված ժամին.

2-3-րդ դասարանցիներ 11.00-ից 12.20

4-5-րդ դասարանցիներ՝  16.30-ից 18.00

6-7-րդ դասարանցիներ՝  14.00-ից 15.20

8-9-րդ դասարանցիներ ՝ 16.30-ից 18.00

10-11-12-րդ դասարանցիներ ՝ 14.00-ից 15.20

  1. Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ՝ [email protected] էլ. հասցեով:

Ուշադրությո՛ւն։ Մրցույթի համար վճարում կատարելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք մրցույթի կարգին և համաձայն եք դրան։

Եթե գրանցումը հաջող է անցել և վճարումը կատարվել է, թեստեր բաժնում փորձնական թեստերը ակտիվ կլինեն:

«Ռուսական Արջուկ 2022» մրցույթի անցողիկ շեմերը

Լավագույն մրցանակակիր

115-117 միավոր (5-12-րդ դասարանների համար)

91-93 միավոր (3-4-րդ դասարաններ)

Հաղթող

120 միավոր (5-12-րդ դասարաններ)

96 միավոր (3-4-րդ դասարաններ)

«Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթի մասին

«Ռուսական արջուկ» մրցույթը համարվում է «Կենգուրու» միջազգային հանրաճանաչ մրցույթի «կրտսեր եղբայրը»: «Այբ» կրթական հիմնադրամը «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» ռուսաց լեզվի միջազգային մրցույթի բացառիկ կազմակերպիչն է Հայաստանում (2010 թվականից) և Արցախում (2011 թվականից): Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը: «Ռուսական արջուկն» օգնում է ռուսաց լեզվի տարածմանը Հայաստանում և նպաստում երեխաների լեզվամտածողության զարգացմանն ու հղկմանը և աշակերտների շրջանում առաջացնում ցանկություն՝ ուսումնասիրելու նոր օտար լեզուներ:

Ինչո՞ւ մասնակցել «Ռուսական արջուկ» մրցույթին

  • «Ռուսական արջուկը» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
  • Մատչելի է բոլոր երեխաներին` անկախ առաջադիմությունից:
  • Հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական:
  • Մրցույթի շնորհիվ օտար լեզուների ուսումնասիրությունն ավելի հետաքրքիր է դառնում։
  • Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չունի:
  • Անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
  • Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը:
  • Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
  • Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում: