Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային զուգահեռ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվում է ևս մեկ համահայկական մրցույթ՝ «Լեգոստարտը», որի նպատակն է մրցաշարը հասանելի դարձնել ավելի մեծ թվով երեխաների համար, հնարավորություն տալ սկսնակ թիմերին փորձ ձեռք բերելու և հետագայում մասնակցելու նաև Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային։
«Լեգոստարտի» մասնակիցների Lego Spike Prime հավաքածուներ անվճար ստանալու ծրագիրն այժմ փակ է:
«Լեգոստարտ» մրցույթի նպատակներն են
- Ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ:
- Հետաքրքրել հատկապես մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի նկատմամբ՝ նպաստելով միջառարկայական կապերի ընդլայնմանը:
- Զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները:
- Խթանել թիմային աշխատանքի հմտությունները:
- Նպաստել տեսական գիտելիքների գործնական կիրառմանը:
- Բացահայտել ու խորացնել աշակերտների ստեղծագործ միտքն ու ստեղծագործական կարողությունները:
- Նախապատրաստել թիմերին մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային:
Ովքե՞ր կարող են մասնակցել «Լեգոստարտ» մրցույթին:
Լեգոստարտը թիմային մրցույթ է: Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 2-3 մասնակից:
Մրցույթին կարող են մասնակցել 8-19 տարեկան աշակերտները՝ համապատասխան տարիքային մակարդակներում:
Մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև հղումներով.
«Լեգոստարտ» մրցույթի ընդհանուր կանոններ
«Լեգոստարտ» մրցույթի վարքականոն
«Լեգոստարտ WeDo» մրցույթի ընդհանուր կանոններ
Մասնակցության պայմաններ
Լեգոստարտ մրցույթին մասնակցելու համար հարկավոր է
մասնակցության հայտը լրացնել մինչև 2022թ. մարտի 25-ը:
Մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 10.000 ՀՀ դրամ: Վճարը կատարելու վերջնաժամկետը 2022 թ. մարտի 30-ն է: Մասնակցության վճարը փոխանցեք «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին:
«Լեգոստարտ» մրցույթը տեղի է ունենալու 2022թ.-ի մայիսի 22-ին:
Մրցույթի առաջադրանքները կարող եք ներբեռնել ստորև հղումներով.