Ինչպես մասնակցել 2024 թ. «Ռուսական արջուկ» մրցույթին

  1. Ծանոթանալ մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը՝ կարդալ կարգը։
  2. Գրանցումը ճիշտ կատարելու համար դիտել այս ուղեցույց-տեսահոլովակը` https://shorturl.at/nxbX3
  3. Մրցույթին գրանցվելու համար այցելել մրցույթների հարթակ՝ https://test.contests.am/hy
  4. Հիշել այն էլ. հասցեն և գաղտնաբառը, որոնք լրացրել եք գրանցվելիս, քանի որ հետագայում Ձեր էջ մտնելու եք հենց այդ տվյալներով
  5. Այնուհետև կատարել վճարում բանկային քարտի կամ IDRAM-ի միջոցով. մրցույթի մասնակցության վճարը 970 ՀՀ դրամ է
  6. Կարող եք նաև նախապես վճարել բանկում (բանկի հաշվեհամարը՝ 1570093216780100, «Ամերիաբանկ» ՓԲԸ, շահառու՝ «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ, նպատակ դաշտում պետք է նշել աշակերտի անուն ազգանուն հայրանունը, դասարանը, դպրոցը, մրցույթը) կամ տերմինալով՝ անդորրագիր կցելով։
  7. Նոյեմբերի 16-ին միանալ մրցույթին՝ սեղմելով «Մուտք» կոճակը և մտնելով համակարգ
  8. Լրացնել մրցութային թեստը, որը կտեղադրվի նոյեմբերի 16-ին Ձեր տարիքային խմբի համար նախապես հայտարարված ժամին
  • 2-3-րդ դասարանցիներ՝ 11.00-ից 12.20
  • 4-5-րդ դասարանցիներ՝  16.30-ից 18.00
  • 6-7-րդ դասարանցիներ՝  14.00-ից 15.20
  • 8-9-րդ դասարանցիներ՝ 16.30-ից 18.00
  • 10-12-րդ դասարանցիներ՝ 14.00-ից 15.20

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ rm@contests.am էլ. հասցեով:

Ուշադրությո՛ւն։ Մրցույթի համար վճարում կատարելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք մրցույթի կարգին և համաձայն եք դրան։

Եթե գրանցումը հաջող է անցել և վճարումը կատարվել է, «Թեստեր» բաժնում փորձնական թեստերն ակտիվ կլինեն:

«Ռուսական արջուկ 2024» մրցույթի անցողիկ շեմերը

     Լավագույն մրցանակակիր

90-115 միավոր (4-12-րդ դասարաններ)

90-105 միավոր (2*-3-րդ դասարաններ)

Հաղթող

115 – 120 միավոր (4-12-րդ դասարաններ)

105 – 110 միավոր (2*-3-րդ դասարաններ)

 

*ՀՀ հայկական դպրոցների 2-րդ դասարանի աշակերտների համար թեստերը բավականին բարդ են, հետևապես 2-րդ դասարանի թեստերը ավելի ընկալելի են այն դպրոցների աշակերտների համար, որտեղ ռուսերեն լեզուն անցնում են 1-ին դասարանից։

«Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթի մասին

«Ռուսական արջուկ» մրցույթը համարվում է «Կենգուրու» միջազգային հանրաճանաչ մրցույթի «կրտսեր եղբայրը»: «Այբ» կրթական հիմնադրամը «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» ռուսաց լեզվի միջազգային մրցույթի բացառիկ կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետությունում (2010 թվականից) և Արցախում (2011 թվականից):

2023 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած ՀՀ-ում միակ և բացառիկ անցկացնողը դարձել է «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունը։

Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը: «Ռուսական արջուկն» օգնում է ռուսաց լեզվի տարածմանը Հայաստանում և նպաստում երեխաների լեզվամտածողության զարգացմանն ու հղկմանը և աշակերտների շրջանում առաջացնում ցանկություն՝ ուսումնասիրելու նոր օտար լեզուներ:

Ինչո՛ւ մասնակցել «Ռուսական արջուկ» մրցույթին

  • «Ռուսական արջուկը» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
  • Մատչելի է բոլոր երեխաներին` անկախ առաջադիմությունից:
  • Հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական:
  • Մրցույթի շնորհիվ օտար լեզուների ուսումնասիրությունն ավելի հետաքրքիր է դառնում։
  • Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
  • Մրցույթն անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
  • Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը:
  • Բոլոր մասնակիցները ստանում են էլեկտրոնային հավաստագրեր:
  • Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում: