Ինչպե՞ս մասնակցել «Ոզնի» մրցույթին։

1․ Ծանոթանալ մրցույթի անցկացման կարգին։

2․ Հավաքագրել առնվազն 5 թիմի անդամ և դպրոցում ունենալ մարզիչ ուսուցիչ։

3․ Թիմի բոլոր անդամներով գրանցվել մեր հարթակում՝ https://vozni.contests.am/hy

4. Թիմի յուրաքանչյուր անդամ պետք է կատարի վճարում 970 դրամի չափով կամ առցանց կամ EVOCABANK-ի ցանկցած մասնաճյուղում կամ այլ բանկից EVOCABANK-ի մեր հաշվեհամարին՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ 1660030219949600, շահառու՝ «Քոնթեստս Լաբ»
կրթական ՀԿ
: Վճարումն անելիս պետք է նշել վճարման նպատակը՝ մասնակցի անուն-շազգանուն, թիմի անուն, դասարան և դպրոց և «Ոզնի» մրցույթի մասնակցության վճար:

5․Թիմի կազմավորումից հետո աշակերտները պետք է լրացնեն հետևյալ գրանցման հայտը՝

https://forms.gle/e2YGCbEhDuASASRDA

6․ Կախված վճարման ընտրված տարբերակից՝ հարթակում կարելի է գրանցվել և կտրոնը կցելու տարբերակով և առցանց վճարման տարբերակով։

ՄՐՑՈՒՅԹԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎՆԱՎՈՐԸ EVOCABANK-ն է։

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ։

7. Հավելյալ նյութերը որոնցով կարելի է նախապատրաստվել մրցույթին՝ https://www.evoca.am/hy/blog/

https://www.abcfinance.am/

8. Ապրիլի 27-ին թեստային փուլը տեղի կունենա հետևյալ ժամային գրաֆիկով՝

10-րդ դասարան՝ 11։30 – 13։00

11-12-րդ դասարան՝ 15։00-16։30

«Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը իրականցավում է «ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում Հայաստանի Կենտրոնական Բանկի և «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի համագործակցությամբ։ EVOCABANK-ը հանդիսանում է մրցույթի գլխավոր բացառիկ հովանավոր։

Մրցաշարի վերջնանպատակը աշակերտների ֆինանսական ունակությունների զարգացման միջոցով նրանց ֆինանսական բարօրության հնարավորությունների ընդլայնմանը նպաստելն է: Մրցաշարը նպատակ ունի խթանելու ֆինանսական կրթության նկատմամբ դպրոցականների և ծնողների, դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետաքրքրվածությանն ու այդ գործընթացներում նրանց ակտիվ մասնակցությանը:

Մրցաշարը նպատակ ունի նաև նպաստելու դպրոցական 4 առարկաներում ինտեգրված ֆինանսական կրթման բաղադրիչի յուրացմանը: Մրցաշարը հնարավորություն կտա նաև գնահատելու  մասնակիցների՝ որպես թիրախային խմբի ֆինանսական ունակությունները: