Մրցաշարի առավելությունները
- «Ոզնի» մրցաշարը տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
- Զարգացնում է ֆինասական գրագիտության ուղղված հմտությունները երեխաների մոտ
- Հարցերն ունեն ֆինանսական, մաթեմատիկական և տրամաբանական ուղղվածություն:
- Մասնակցության որևէ նախապայման չկա։
- Մրցաշարի շնորհիվ ֆինանսական գրագիտությունը առավել գրավիչ ու սիրելի է դառնում երեխաների համար:
- Մրցույթը նպաստում է վաղ տարիքից ծանոթություն տարբեր ֆինանսական գործիքների, խթանում դրանց կիրառումը առօրիայում։
Մրցաշարի անցկացման ընթացակարգը
«Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարըը նախատեսված է 10-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար։ Երեխաները մրցույթին մասնակցում են հետևյալ տարիքային խմբերով․
10-րդ դասարաններ,
11-12-րդ դասարաններ:
Մրցաշարը բաղկացած է լինելու 2 հիմնական փուլերից
– Դպրոցական փուլ: Անցկացվելու է վեբ հավելվածով՝ թեստի միջոցով: Այս ձևաչափի կիրառումը թույլ կտա ընդգրկել մեծ թվով դպրոցներ և աշակերտներ ու գնահատել նրանց ցուցաբերած արդյունքները: Այն լավագույնս իրագործելի է ժամանակի, մարդկային ու նյութատեխնիկական ռեսուրսների և ծախսարդյունավետության տեսակետից: Միևնույն ժամանակ թեստն աշակերտներին հնարավորություն կտա դրսևորել իրենց ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Թեստն ունենալու է 2 տարբերակ՝ 10-րդ և համատեղ 11, 12-րդ դասարանի աշակերտների համար, քանի որ 12-րդ դասարանում ֆինանսական կրթման նոր ուսումնական նյութ չի մատուցվում:
– Լրացուցիչ փուլ: Դպրոցական փուլում միևնույն միավորները հավաքած մասնակիցների քանակից կախված՝ նախքան հաջորդ փուլը կարող է առաջանալ միայն հավասար միավորներ հավաքած մասնակիցների համար լրացուցիչ փուլի անցկացման անհրաժեշտություն:
– Հանրապետական փուլ: Մրցաշարի հանրապետական փուլ է անցնելու նախորդ փուլում հանրապետության մակարդակով ամենաբարձր միավորներ հավաքած 5-ական աշակերտից բաղկացած լավագույն թիմերը:
Հաղթող թիմերի և նրանց ուսուցիչ-մարզիչների համար գործելու են մրցանակային անվանակարգեր՝ համապատասխան մրցանակներով: Մյուս թիմերին և նրանց ուսուցիչ-մարզիչներին ևս հանձնվելու են խրախուսական մրցանակներ և հավաստագրեր: Հաղթող թիմերն ընտրվելու են ժյուրիի կողմից: