Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա
2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է ևս մեկ աշխարհահռչակ մրցույթ՝
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO)՝ լինելով դրա հայաստանյան ներկայացուցիչը և
ազգային փուլի միակ և պաշտոնական կազմակերպիչը: «Այբ»–ն այս օլիմպիադայով ձգտում է խթանել մեր դպրոցներում ռոբոտաշինության,
ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը և միջազգային հայտնի ու սիրված մրցույթներին ու
օլիմպիադաներին հայ աշակերտների մասնակցությունը:
Մրցույթին կարող են մասնակցել 8-19 տարեկան աշակերտները թիմերով: ՌՀՕ–ի ազգային փուլի
առաջադրանքները նույնն են, ինչ միջազգային փուլինը:
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի նպատակներն են
- Ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ:
- Հետաքրքրել հատկապես մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի նկատմամբ՝ նպաստելով միջառարկայական կապերի ընդլայնմանը:
- Զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները:
- Խթանել թիմային աշխատանքի հմտությունները:
- Նպաստել տեսական գիտելիքների գործնական կիրառմանը:
- Բացահայտել ու խորացնել աշակերտների ստեղծագործ միտքն ու ստեղծագործական կարողությունները:
Ովքե՞ր կարող են մասնակցել «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային»:
ՌՀՕ-ն թիմային մրցույթ է: Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 2-3 մասնակից:
Մրցույթին կարող են մասնակցել 8-19 տարեկան աշակերտները՝ համապատասխան տարիքային մակարդակներում:
Մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև օլիմպիադայի կանոնների այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև հղումներով.
ՌՀՕ «Ռոբո-առաքելություն» – Ընդհանուր կանոններ
ՌՀՕ «Ապագա նորարարներ» մրցույթ – Ընդհանուր կանոններ
Մասնակցության պայմաններ
ՌՀՕ-ին մասնակցելու համար հարկավոր է մասնակցության հայտը լրացնել մինչև 2022 թ. հունիսի 15-ը ներառյալ:
Մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 10.000 ՀՀ դրամ: Վճարը կատարելու վերջնաժամկետը 2022 թ. հունիսի 20-ն է:
Մասնակցության վճարը պետք է փոխանցել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին:
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը տեղի է ունենալու 2022 թ. հուլիսի 19-ին։
Ազգային մրցաշարի հաղթող թիմերին սպասում են անակնկալ մրցանակներ:
ՌՀՕ-ի առաջադրանքները կարող եք ներբեռնել ստորև հղումներով.
ՌՀՕ «Ռոբո-առաքելություն»
Տարրական խմբի խաղի կանոններ
Տարրական խմբի խաղի մրցադաշտ
Կրտսեր խմբի խաղի կանոններ
Կրտսեր խմբի խաղի մրցադաշտ
Ավագ խմբի խաղի կանոններ
Ավագ խմբի մրցադաշտ
ՌՀՕ «Ապագա նորարարներ»
Մրցաշրջանի մարտահրավեր:
Տեղեկույթ թիմերի համար:
Խնդիրների և կարգի անգլերեն տարբերակները կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
Համագործակից կառույցներ