«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը մեկնարկում է

Ինչպես մասնակցել «Կենգուրու 2022» մրցույթին

  1. Ծանոթանալ մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը` https://contests.am/wp-content/uploads/2021/02/2022-02-09_Rules_KNG-2022.pdf
  2. Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 970 ՀՀ դրամ,
  3. Մրցույթին գրանցվելու և վճարումը կատարելու համար ներբեռնել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի բջջային հավելվածն այստեղից՝ telcell.onelink.me/6gv0/download
  4. Գրանցումը ճիշտ կատարելու համար դիտել այս ուղեցույց-տեսահոլովակը՝ https://youtu.be/Z52ZStlf7N0
  5. Մրցույթին գրանցվելու կամ մրցույթի հարթակ մտնելու համար այցելել https://test.contests.am/hy
    • Եթե արդեն գրանցված եք հարթակում և ունեք հաշիվ, ապա ևս մեկ անգամ գրանցվելու կարիք չկա։ Ձեզ միայն մնում է կատարել վճարում։
    • Եթե դեռ գրանցված չեք հարթակում, ապա անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը և ուշադիր լրացնել բոլոր դաշտերը։ Այնուհետև բացվող պատուհանում մուտքագրել հեռախոսին եկած 5-նիշանոց կոդը:
  6. Այնուհետև կատարել վճարում Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով

–    Կարող եք վճարել նաև՝

  • առցանց՝ բանկային քարտի միջոցով,
  • բանկում (բանկի հաշվեհամարը՝ 16044015767700 ՎՏԲ Բանկ Հայաստան) կամ տերմինալով՝ անդորրագիր կցելով։ Դիտեք ուղեցույցը՝ https://youtu.be/ZTE7PCtJ4Bo

–    Ուշադրությո՛ւն։ Մրցույթի համար վճարում կատարելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք մրցույթի կարգին և համաձայն եք դրան։

  1. Հիշել այն էլ. հասցեն և գաղտնաբառը, որոնք լրացրել եք գրանցվելիս, քանի որ հետագայում Ձեր էջ մտնելու եք հենց այդ տվյալներով

– Եթե գրանցումը հաջող է անցել և վճարումը կատարվել է, գրանցման ժամանակ նշված էլ. հասցեին կգա նամակ, որ գրանցումը հաջողությամբ կատարվել է:

  1. Մարտի 20-ին միանալ մրցույթին՝ սեղմելով «Մուտք» կոճակը և մտնելով համակարգ
  2. Լրացնել մրցութային թեստը, որը կտեղադրվի մարտի 20-ին Ձեր տարիքային խմբի համար նախապես հայտարարված ժամին.

3-4-րդ դասարաններ՝  14:00-ից 15:15,

5-6-րդ դասարաններ՝  16:00-ից 17:15,

7-8-րդ դասարաններ՝  11:00-ից 12:15

9-12-րդ դասարաններ՝ 18:30 -ից 19:45

9. Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ՝ kangaroo@ayb.am էլ. հասցեով:

 

«Կենգուրու 2022» մրցույթի անցողիկ շեմերը

Լավագույն մրցանակակիր

115-117 միավոր (5-12-րդ դասարանների համար)

91-93 միավոր (3-4-րդ դասարաններ)

Հաղթող

120 միավոր (5-12-րդ դասարաններ)

96 միավոր (3-4-րդ դասարաններ)

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթ

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող, աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է ավելի քան 80 երկրում շուրջ 7 մլն երեխայի մասնակցությամբ: Հայաստանում և Արցախում, «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով, «Կենգուրուի» շարքերը տարեցտարի համալրում են նոր հայ դպրոցականներ, ովքեր մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ իրենց ուժերը փորձում են մրցույթում:
«Կենգուրուն» մեծ ոգևորություն առաջացրեց ու շատ արագ վերածվեց ոչ միայն ամենասիրված մրցույթի, այլև իսկական մանկական մաթեմատիկական շարժման:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող մրցույթ է, որն անցկացվում է առցանց: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին շնորհվում են պատվոգրեր ու մրցանակներ, իսկ հաղթողները ստանում են նաև գլխավոր մրցանակ` արժեքավոր նվեր կամ ամենամյա միջազգային ամառային ճամբարի ուղեգիր:

Ինչո՛ւ մասնակցել «Կենգուրու» մրցույթին

  • «Կենգուրուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
  • Մատչելի է բոլոր երեխաներին` անկախ առաջադիմությունից:
  • Բանաձևերի իմացություն չի պահանջում:
  • Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չունի:
  • Անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
  • Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը:
  • Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
  • Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
  • Մրցույթի շնորհիվ մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի է դառնում: