Ինչպե՞ս մասնակցել «Կենգուրու 2025» մրցույթին
- Ծանոթանալ մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը:
- Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 970 ՀՀ դրամ,
- Մրցույթին գրանցվելու և վճարումը կատարելու համար կա առցանց վճարային միջոցներով տարբերակ`ցանկցած բանկային քարտով հենց հարթակից ևկամ ԻԴՐԱՄ հավելվածով՝ https://youtu.be/zMcRrSpGI8k։
- Մրցույթին գրանցվելու և վճարումը կատարելու համար կա տարբերակ վճարել առկա՝ բանկում՝ բանկի հաշվեհամարը՝ 1570093216780100, «Ամերիաբանկ» ՓԲԸ, շահառու՝ «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ, նպատակ դաշտում նշելով մրցույթի անունը, աշակերտի տվյալները՝ աշակերտի անուն ազգանուն, դասարան, դպրոց:
- Վճարումն առկա կատարելու դեպքում, պետք է գրանցվել հարթակում ընտրելով կտրոնը կցելու տարբերակը՝ https://youtu.be/kZnnfnwpUo4
- Մրցույթին գրանցվելու և վճարումը կատարելու համար կա տարբերակ վճարել առկա՝ տերմինալներով, փնտրելով Կենգուրու կամ Contestslab բառերը։
- Գրանցումը ճիշտ կատարելու համար դիտել այս ուղեցույց-տեսահոլովակները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-DldcyP0nWFZgFA0Z2abb6ROCcIsdgkd։
- Մրցույթին գրանցվելու կամ մրցույթի հարթակ մտնելու համար այցելել https://test.contests.am/hy
- Եթե արդեն գրանցված եք հարթակում և ունեք հաշիվ, ապա ևս մեկ անգամ գրանցվելու կարիք չկա։ Ձեզ միայն մնում է պրոֆիլից փոխել մրցույթը՝ ընտերլով Կենգուրուն և կատարել վճարում՝ https://youtu.be/XLDj9uhX724:
- Եթե դեռ գրանցված չեք հարթակում, ապա անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը և ուշադիր լրացնել բոլոր դաշտերը։ Այնուհետև բացվող պատուհանում մուտքագրել հեռախոսին եկած 5-նիշանոց կոդը:
- Այնուհետև կամ առցանց վճարում կատարել կամ գրանցվել կտրոնը կցելով:
– Կարող եք վճարել նաև՝
- առցանց՝ բանկային քարտի միջոցով,
- բանկում կամ տերմինալով՝ անդորրագիր կցելով։ Դիտեք ուղեցույցը՝
– Ուշադրությո՛ւն։ Մրցույթի համար վճարում կատարելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք մրցույթի կարգին և համաձայն եք դրան։
- Հիշել այն էլ. հասցեն և գաղտնաբառը, որոնք լրացրել եք գրանցվելիս, քանի որ հետագայում Ձեր էջ մտնելու եք հենց այդ տվյալներով
– Եթե գրանցումը հաջող է անցել և վճարումը կատարվել է, գրանցվելուց հետո Ձեր էկրանին կերևա, «Դուք հաջողությամբ գրանցված եք» գրվածքը:
- Մարտի 22-ին և 23-ին միանալ մրցույթին՝ սեղմելով «Մուտք» կոճակը և մտնելով համակարգ։
- Լրացնել մրցութային թեստը, որը կտեղադրվի մարտի 22-ին և 23-ին Ձեր տարիքային խմբի համար ստորև սահմանված ժամին.
3-4-րդ դասարաններ՝ մարտի 22-ին, ժամը 14:30-ից 16:00,
5-6-րդ դասարաններ՝ մարտի 23-ին, ժամը 11:00-ից 12:30,
7-8-րդ դասարաններ՝ մարտի 22-ին, ժամը 11:00-ից 12.30
9-12-րդ դասարաններ` մարտի 23-ին, ժամը 14:30-ից 16.00
9. Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ՝ kangaroo@contests.am էլ. հասցեով:
«Կենգուրու 2025» մրցույթի անցողիկ շեմերը
Լավագույն մրցանակակիր
115-117 միավոր (5-12-րդ դասարանների համար)
91-93 միավոր (3-4-րդ դասարաններ)
Հաղթող
120 միավոր (5-12-րդ դասարաններ)
96 միավոր (3-4-րդ դասարաններ)
«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթ
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող, աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է ավելի քան 80 երկրում շուրջ 7 մլն երեխայի մասնակցությամբ: Հայաստանում և Արցախում, «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով, «Կենգուրուի» շարքերը տարեցտարի համալրում են նոր հայ դպրոցականներ, ովքեր մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ իրենց ուժերը փորձում են մրցույթում:
«Կենգուրուն» մեծ ոգևորություն առաջացրեց ու շատ արագ վերածվեց ոչ միայն ամենասիրված մրցույթի, այլև իսկական մանկական մաթեմատիկական շարժման:
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող մրցույթ է, որն անցկացվում է առցանց: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին շնորհվում են պատվոգրեր ու մրցանակներ, իսկ հաղթողները ստանում են նաև գլխավոր մրցանակ` արժեքավոր նվեր կամ ամենամյա միջազգային ամառային ճամբարի ուղեգիր:
Ինչո՛ւ մասնակցել «Կենգուրու» մրցույթին
- «Կենգուրուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
- Մատչելի է բոլոր երեխաներին` անկախ առաջադիմությունից:
- Բանաձևերի իմացություն չի պահանջում:
- Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չունի:
- Անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
- Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը:
- Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
- Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
- Մրցույթի շնորհիվ մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի է դառնում: