«Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2023 թվականի մայիսին։ Հիմնադիրները «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնիցն են, ովքեր տարիներ շարունակ լինելով նվիրված լավագույն կրթության տարածման և առաջխաղացման գաղափարին հետամուտ եղան շարունակելու մրցույթների գործունեությունը և զարգացնելու այն, որպես հիմնադրամի իրավահաջորդ։

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին «Այբ»-ի և «Քոնթեստս Լաբ»-ի միջև կնքված հուշագրի համաձայն զանգվածային մրցույթների և 2 թիմային մրցույթի՝ ՌՀՕ-ի և Լեգոստարտի բացառիկ իրականացնողը ՀՀ տարածքում հանդիսանում է «Քոնթեստս Լաբ»-ը։

Տարիներ շարունակ «Այբ» կրթական հիմնադրամը, հանդիսանալով մրցույթների հիմնադիր, ամեն տարի կազմակերպում և անցկացնում էր մի շարք միջազգային ու տեղական զանգվածային դպրոցական մրցույթներ` «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ, «Մեղու» հայերենի մրցույթ, «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ, Պատանի քիմիկոսների մրցաշար, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա, Քիմիկոսների ուսանողական մրցաշար։  Ամեն տարի մրցույթներին մասնակցում են ավելի քան 100 000 երեխա և պատանի՝ մրցելով առաջատար լինելու, արժեքավոր մրցանակներ ստանալու և երկրի առաջին դեմքերի հետ հանդիպելու ակնկալիքով:

Մեր թիմը ևս լծաված է մեծ ու կարևոր առաքելությամբ տարածելու որակյալ կրթությունը Հայաստանում և շարունակելու է մրցույթների գործուներությունը և հետամուտ է լինելու դրանց զարգացմանը և ընդլայնմանը։