2016 թվականից Հայաստանում անցկացվել է աշխարհահռչակ մրցույթներից՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (ՌՀՕ, World Robot Olympiad, WRO) «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ 2023 թվականից ՌՀՕ-ի հայաստանյան ներկայացուցիչը և ազգային փուլի միակ և պաշտոնական կազմակերպիչը «Քոնթեսթս Լաբ» կրթական ՀԿ-ն է։

Այժմ «Քոնթեսթս Լաբ»-ն այս օլիմպիադայով ձգտում է խթանել մեր դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը, ինչպես նաև աջակցել, որ հայ աշակերտներն ավելի ակտիվ մասնակցեն միջազգային հայտնի ու սիրված մրցույթներին և օլիմպիադաներին։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի նպատակներն են․

  • Ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ։
  • Հետաքրքրել հատկապես մաթեմատիկայի, ծրագրավորման և ֆիզիկայի նկատմամբ՝ նպաստելով միջառարկայական կապերի ընդլայնմանը։
  • Զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները։
  • Խթանել թիմային աշխատանքի հմտությունները։
  • Նպաստել տեսական գիտելիքների գործնական կիրառմանը։
  • Բացահայտել և խորացնել աշակերտների ստեղծագործ միտքը և ստեղծագործական կարողությունները։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ

ՌՀՕ-ն թիմային մրցույթ է։ Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 2–3 մասնակից։ Մրցույթին կարող են մասնակցել 8–19 տարեկան աշակերտներ՝ համապատասխան տարիքային մակարդակներում։

Կարևոր ամսաթվեր

  • Գրանցման վերջնաժամկետ՝ 2026 թ. մայիսի 20
  • Ազգային փուլ՝ 2026 թ. հուլիսի 19
  • Բաց մրցաշար՝ 2026 թ. հոկտեմբերի 13–16, Խորվաթիա
  • Միջազգային եզրափակիչ՝ 2026 թ. դեկտեմբերի 8–10, Պուերտո Ռիկո

ՌՀՕ-ին մասնակցելու համար հարկավոր է մասնակցության հայտը լրացնել մինչև 2026 թ. մայիսի 20-ը ներառյալ

Մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 15.000 ՀՀ դրամ: Վճարը կատարելու վերջնաժամկետը 2026 թ. մայիսի 25-ն է:

Մասնակցության վճարը պետք է փոխանցել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված 1570093216780100 հաշվեհամարին, Շահառու դաշտում նշելով “Քոնթեստս Լաբ” կրթական ՀԿ, նպատակ դաշտում՝ մասնակցության վճար ՌՀՕ 2026 թիմի անունը:

ՌՀՕ 2026 ԹԵՄԱՆ է ` ՌՈԲՈՏՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ

2026-ին թիմերը ուսումնասիրելու են, թե ինչպես կարող են ռոբոտները ձևավորել, պահպանել և զարգացնել արվեստն ու մշակույթը։ Մարդիկ միշտ օգտագործել են ստեղծարարությունը՝ պատմություններ պատմելու, ավանդույթներ պահպանելու և փոփոխություն ներշնչելու համար։

Ռոբոտները դարձել են ստեղծագործ գործընկերներ և մշակութային ժառանգության պաշտպաններ՝ վերակենդանացնելով հին արվեստը, ստեղծելով նոր ձևեր և դարձնելով մշակութային արժեքները առավել հասանելի բոլորի համար։ Նրանք նաև հնարավորություն են տալիս համայնքներին նոր ձևով ներկայացնել իրենց պատմությունները։

Երբ ռոբոտները հանդիպում են մշակույթին՝ բացվում են անսահման հնարավորություններ։

ՌՈԲՈ-ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Տարրական

Կրտսեր

Ավագ

ԱՊԱԳԱ-ՆՈՐԱՐԱՐՆԵՐ

ՀԱՐՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ

«Հարց և պատասխան» բաժնում ներկայացված պատասխանները պետք է դիտարկվեն որպես հիմնական կանոնների լրացումներ և կիրառվելու են ՌՀՕ ազգային և միջազգային փուլերում։

ՌՈԲՈ-ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հարց․ «Ռոբո-առաքելություն» ընդհանուր կանոնի 5.2.3 կետում նշված է, որ էլեկտրական բաղադրիչների առավելագույն լարումը պետք է լինի ≤ 14 Վ։ Հնարավո՞ր է արդյոք փոփոխել այս սահմանափակումը, որպեսզի թիմերը կարողանան օգտագործել ստանդարտ 4-բջջանի լիթիում-իոնային մարտկոցներ՝ յուրաքանչյուր բջիջը 3.7 Վ։

Պատասխան․
Այո, կանոնը թարմացվել է հետևյալ կերպ․

  • Մարտկոցի թույլատրելի առավելագույն լարումը թարմացվել է մինչև 14.8 Վ՝ որպես անվանական արժեք։
  • 4 Ա հոսանքի սահմանափակումը հանվել է։
  • Մարտկոցի առավելագույն տարողությունը մնում է անփոփոխ՝ 6000 մԱ·ժ։

Հարց․ Թույլատրվո՞ւմ է երկու հաբ/սարքակառավարիչ միացնել օպտիկական կապով, օրինակ՝ մեկ հաբի լուսադիոդի և երկրորդ հաբի գույնի տվիչի միջոցով։

Պատասխան․
Այո, հաբերի կամ սարքակառավարիչների նման օպտիկական կապը թույլատրված է, եթե այն չի կարող օգտագործվել ռոբոտից դուրս գտնվող աղբյուրից տեղեկություն փոխանցելու համար։

  • Սա չի համարվի անլար կապ՝ կանոններում նշված սահմանափակման իմաստով։
  • Եթե թիմն օգտագործում է նման կապ, պետք է ապահովի, որ կանգնեցման/ավարտի կոճակը սեղմելիս երկու հաբերը կամ սարքակառավարիչներն էլ դադարեցնեն աշխատանքը։

“`

ԱՊԱԳԱ-ՆՈՐԱՐԱՐՆԵՐ

Հարց․ Թիմերին թույլատրվո՞ւմ է իրենց լուծման ցուցադրության ընթացքում ջրից բացի այլ հեղուկներ բերել։

Պատասխան․
Այո։ Հաշվի առնելով այս տարվա թեման՝ թիմերը կարող են ցուցադրության նպատակով բերել ընդհանուր մինչև
1 լիտր ոչ վտանգավոր հեղուկ նյութեր։

  • Դրանք կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝ գունավորված ջուր, ոչ թունավոր ներկ, գելեր կամ սննդային հեղուկներ, օրինակ՝ օշարակ կամ յուղ, եթե դրանք անվտանգ են և որևէ ռիսկ չեն առաջացնում։
  • Թիմերը պետք է նաև բերեն համապատասխան պաշտպանիչ ծածկոցներ, որպեսզի միջոցառման վայրում խուսափեն հեղուկի թափվելուց կամ բծեր առաջացնելուց։

“`

ՌՀՕ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ

ՌՀՕ վարքականոսի հիմնական սկզբունքներն են․

  • Մասնակցելն ու սովորելը ավելի կարևոր է, քան հաղթելը։
  • Թիմերը խրախուսվում են սովորել և ձեռք բերել նոր հմտություններ՝ աշխատելով միասին ու հաճույք ստանալով գործընթացից։
  • Մարզիչները, կրթական կառույցները և ծնողները թիմերին միայն ուղղորդելու և կրթելու համար են, ոչ թե նրանց փոխարեն աշխատանք կատարելու։

«Կարևոր է ոչ թե հաղթելը կամ պարտվելը, այլ թե որքա՛ն կսովորես»։

Վարքականոնը թիմերն և մարզիչները, ինչպես նաև կրթական կառույցների ներկայացուցիչները պետք է ստորագրեն և ներկայացնեն մրցույթի ազգային փուլի ժամանակ։ Վարքականոնի չներկայացնելը կամ պահանջների խախտումը կարող է հանգեցնել թիմի կամ կառույցի մասնակցության արգելքի։

WRO-Learn ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

Ի՞նչ է WRO Learn

WRO Learn -ը ՌՀՕ-ի կողմից մշակված անվճար առցանց կրթական հարթակ է, որի նպատակն է ռոբոտաշինությունը հասանելի դարձնել աշակերտների, մարզիչների և ուսուցիչների համար։ WRO Learn -ը նպատակ ունի դառնալ համաշխարհային ՌՀՕ համայնքի նախընտրելի առցանց կրթական հարթակը՝ տրամադրելով կառուցվածքային կրթական բովանդակություն և ռեսուրսներ, որոնք բարձրացնում են մասնակցող թիմերի, մարզիչների և դատավորների փորձը։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը երբևէ աջակցելու համար։

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ