«Այբ» կրթական հիմնադրամն ամեն տարի կազմակերպում և անցկացնում է մի շարք միջազգային ու տեղական զանգվածային դպրոցական մրցույթներ` «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ, «Մեղու» հայերենի մրցույթ, «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ, Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա, Քիմիկոսների ուսանողական մրցաշար։

Ամեն տարի մրցույթներին մասնակցում են ավելի քան 100 000 երեխա և պատանի՝ մրցելով առաջատար լինելու, արժեքավոր մրցանակներ ստանալու և երկրի առաջին դեմքերի հետ հանդիպելու ակնկալիքով: