«Քոնթեստս Լաբ»-ը համագործակցելով «Անտրոհուս» կրթական հիմնադրամի հետ, մեկնարկում է «Այլագիր» կոդավորման առաջին մրցույթը Snap! և Python ծրագրավորման լեզուներով։

Մրցույթի կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/befA9

 

Մրցույթի նպատակներներն են՝

  • Բացահայտել տաղանդերին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները։
  • Բացահայտել և խրախուսել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և ուսուցիչներին։
  • Նպաստել աշակերտների հետաքրքրության ավելացմանը մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների նկատմամբ:
  • Նպաստել աշակերտների տրամաբանությանը և ստեղծագործ մտքի զարգացմանը։

 

Ովքե՞ր կարող են մասնակցել «Այլագիր» կոդավորման մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել 7-ից 12-րդ դասարանների աշակերտները։

Մրցույթն ունի 2 անվանակարգ

– Ավագ դպրոցի տարիքայիններ ( 10, 11, 12 դասարան)

– Միջին դպրոցի տարիքայիններ ( 7, 8, 9 դասարան)

 

Ո՞ր ծրագրերով պետք է ծրագրավորել

  • Snap!
  • Python/«Փայթըն»

Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • Snap-ի համար լրացնել մասնակցության հայտն այստեղ ։
  • Python-ի համար լրացրնել մասնակցության հայտն այստեղ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ-ի ապրիլի 15-ն է։

Մրցույթին մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 1500 ՀՀ դրամ: Վճարը կատարելու վերջնաժամկետը 2024թ. ապրիլի 15-ն է:

Վճարման կարգի մասին հավելյալ կտեղեկացնենք։

«Այլագիր» կոդավորման մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2024թ-ի մայիսի 25-ին։ 

Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Վճարելու համար սեղմեք այս կոճակի վրա՝