2016 թվականից Հայաստանում անցկացվել է աշխարհահռչակ մրցույթներից՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (ՌՀՕ, World Robot Olympiad, WRO) «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ 2023 թվականից ՌՀՕ-ի հայաստանյան ներկայացուցիչը և ազգային փուլի միակ և պաշտոնական կազմակերպիչը «Քոնթեսթս Լաբ» կրթական ՀԿ-ն է։
Այժմ «Քոնթեսթս Լաբ»-ն այս օլիմպիադայով ձգտում է խթանել մեր դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը, ինչպես նաև աջակցել, որ հայ աշակերտներն ավելի ակտիվ մասնակցեն միջազգային հայտնի ու սիրված մրցույթներին և օլիմպիադաներին։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի նպատակներն են․
- Ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ։
- Հետաքրքրել հատկապես մաթեմատիկայի, ծրագրավորման և ֆիզիկայի նկատմամբ՝ նպաստելով միջառարկայական կապերի ընդլայնմանը։
- Զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները։
- Խթանել թիմային աշխատանքի հմտությունները։
- Նպաստել տեսական գիտելիքների գործնական կիրառմանը։
- Բացահայտել և խորացնել աշակերտների ստեղծագործ միտքը և ստեղծագործական կարողությունները։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ
ՌՀՕ-ն թիմային մրցույթ է։ Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 2–3 մասնակից։ Մրցույթին կարող են մասնակցել 8–19 տարեկան աշակերտներ՝ համապատասխան տարիքային մակարդակներում։
Կարևոր ամսաթվեր
- • Գրանցման վերջնաժամկետ՝ 2026 թ. մայիսի 20
- • Ազգային փուլ՝ 2026 թ. հուլիս (օրը կհայտարարվի ավելի ուշ)
- • Միջազգային եզրափակիչ՝ 2026 թ. դեկտեմբերի 8–10, Պուերտո Ռիկո
ՌՀՕ 2026 ԹԵՄԱՆ է ` ՌՈԲՈՏՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ
2026-ին թիմերը ուսումնասիրելու են, թե ինչպես կարող են ռոբոտները ձևավորել, պահպանել և զարգացնել արվեստն ու մշակույթը։ Մարդիկ միշտ օգտագործել են ստեղծարարությունը՝ պատմություններ պատմելու, ավանդույթներ պահպանելու և փոփոխություն ներշնչելու համար։
Ռոբոտները դարձել են ստեղծագործ գործընկերներ և մշակութային ժառանգության պաշտպաններ՝ վերակենդանացնելով հին արվեստը, ստեղծելով նոր ձևեր և դարձնելով մշակութային արժեքները առավել հասանելի բոլորի համար։ Նրանք նաև հնարավորություն են տալիս համայնքներին նոր ձևով ներկայացնել իրենց պատմությունները։
Երբ ռոբոտները հանդիպում են մշակույթին՝ բացվում են անսահման հնարավորություններ։
ԱՊԱԳԱ-ՆՈՐԱՐԱՐՆԵՐ
ՌՀՕ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ
ՌՀՕ վարքականոսի հիմնական սկզբունքներն են․
- Մասնակցելն ու սովորելը ավելի կարևոր է, քան հաղթելը։
- Թիմերը խրախուսվում են սովորել և ձեռք բերել նոր հմտություններ՝ աշխատելով միասին ու հաճույք ստանալով գործընթացից։
- Մարզիչները, կրթական կառույցները և ծնողները թիմերին միայն ուղղորդելու և կրթելու համար են, ոչ թե նրանց փոխարեն աշխատանք կատարելու։
«Կարևոր է ոչ թե հաղթելը կամ պարտվելը, այլ թե որքա՛ն կսովորես»։
Վարքականոնը թիմերն և մարզիչները, ինչպես նաև կրթական կառույցների ներկայացուցիչները պետք է ստորագրեն և ներկայացնեն մրցույթի ազգային փուլի ժամանակ։ Վարքականոնի չներկայացնելը կամ պահանջների խախտումը կարող է հանգեցնել թիմի կամ կառույցի մասնակցության արգելքի։
WRO-Learn ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Ի՞նչ է WRO Learn -ը
WRO Learn -ը ՌՀՕ-ի կողմից մշակված անվճար առցանց կրթական հարթակ է, որի նպատակն է ռոբոտաշինությունը հասանելի դարձնել աշակերտների, մարզիչների և ուսուցիչների համար։ WRO Learn -ը նպատակ ունի դառնալ համաշխարհային ՌՀՕ համայնքի նախընտրելի առցանց կրթական հարթակը՝ տրամադրելով կառուցվածքային կրթական բովանդակություն և ռեսուրսներ, որոնք բարձրացնում են մասնակցող թիմերի, մարզիչների և դատավորների փորձը։




















