Ինչպես մասնակցել «Մեղու 2024» մրցույթին:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ քայլերը հետևյալն են՝

  1. Ծանոթանալ մրցույթի մասնակցության անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը:
  2. Մրցույթին գրանցվելու համար բացել մրցույթների հարթակը՝ https://test.contests.am/hy և սեղմել «Գրանցվել» կոճակը
  • Մասնակիցը տվյալները հարթակում գրանցելուց հետո համակարգը ուղղորդում է կատարել վճարում, որն իրականացվում է առցանց վճարման՝ ԻԴՐԱՄ վճարային համակարգով կամ առցանց բանկային վճարման միջոցով:
  • Եթե աշակերտը վճարել է նախապես, ապա պետք է գրանցվի՝ ընտրելով անդորրագիրը կցելով տարբերակը։ Վերջում նորից բացվելու է անդորրագրի հաստատման պատուհանը, պետք է սպասել մինչ մրցույթների թիմը ստուգի կցված անդորրագիրը և հաստատի գրանցումը, որը կարող է տևել 1-3 աշխատանքային օր: Այս եղանակով գրանցվելու համար պետք է հետևել այս ուղեցույցներին՝

 

  • Վճարել կարելի է Թելսել վճարային տերմինալների միջոցով, պահպանելով կտրոնի նկարը, ինչպես նաև փոխանցում կատարելով բանկում(բանկի հաշվեհամարը՝ 1570093216780100, «Ամերիաբանկ» ՓԲԸ, շահառու՝ «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ), նպատակ դաշտում նշելով մրցույթի անունը, աշակերտի տվյալները՝ աշակերտի անուն ազգանուն, դասարան, դպրոց:
  1. Մրցույթի գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է:
  2. Մրցույթի օրը Ձեր տարիքային խմբի համար նախատեսված մրցութային ժամին միանալ մրցույթին՝ «Մուտք» կոճակի սեղմումով մտնելով համակարգ և վերևի աջ հատվածից բացելով «Թեստեր» բաժինը։
  3. Մրցույթի մասնակցության օրերը՝ դեկտեմբերի 23-ը և 24-ն է, հետևյալ ժամերին՝

3-4-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 23-ին 11.00-ից 12.20

5-6-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 24-ին 11.00-ից 12.20

7-8-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 23-ին 14.30-ից 15.50

9-10-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 24-ին 14.30-ից 15.50

11-12-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 24-ին 14.30-ից 15.50

«Մեղու» մրցույթի մասին

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր ու գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:

2023 թվականից ի վեր «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի իրավահաջորդ ներկայացուցիչ անցկացնող է համարվում «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ն։

«Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու և Հայաստանում կրթության նոր մշակույթ ձևավորելու համար։

«Այբ» կրթական հիմնադրամը 2019 թ.-ին սկսեց «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. այդ տարվա նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու

Ինչո՛ւ մասնակցել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին

  • «Մեղուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
  • Մատչելի է բոլոր երեխաների համար` անկախ նրանց առաջադիմությունից:
  • Հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական:
  • Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
  • Մրցույթն անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
  • Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը։
  • Բոլոր մասնակիցները ստանում են էլեկտրոնային հավաստագրեր:
  • Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
  • Մրցույթի շնորհիվ հայոց լեզուն առավել գրավիչ ու սիրելի է դառնում երեխաների համար: