Ինչպես մասնակցել 2024 թ. «Ռուսական արջուկ» մրցույթին
- Ծանոթանալ մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը՝ կարդալ կարգը։
- Գրանցումը ճիշտ կատարելու համար դիտել այս ուղեցույց-տեսահոլովակը` https://shorturl.at/nxbX3
- Մրցույթին գրանցվելու համար այցելել մրցույթների հարթակ՝ https://test.contests.am/hy
- Հիշել այն էլ. հասցեն և գաղտնաբառը, որոնք լրացրել եք գրանցվելիս, քանի որ հետագայում Ձեր էջ մտնելու եք հենց այդ տվյալներով
- Այնուհետև կատարել վճարում բանկային քարտի կամ IDRAM-ի միջոցով. մրցույթի մասնակցության վճարը 970 ՀՀ դրամ է
- Կարող եք նաև նախապես վճարել բանկում (բանկի հաշվեհամարը՝ 1570093216780100, «Ամերիաբանկ» ՓԲԸ, շահառու՝ «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ, նպատակ դաշտում պետք է նշել աշակերտի անուն ազգանուն հայրանունը, դասարանը, դպրոցը, մրցույթը) կամ տերմինալով՝ անդորրագիր կցելով։
- Նոյեմբերի 16-ին միանալ մրցույթին՝ սեղմելով «Մուտք» կոճակը և մտնելով համակարգ
- Լրացնել մրցութային թեստը, որը կտեղադրվի նոյեմբերի 16-ին Ձեր տարիքային խմբի համար նախապես հայտարարված ժամին
- 2-3-րդ դասարանցիներ՝ 11.00-ից 12.20
- 4-5-րդ դասարանցիներ՝ 16.30-ից 18.00
- 6-7-րդ դասարանցիներ՝ 14.00-ից 15.20
- 8-9-րդ դասարանցիներ՝ 16.30-ից 18.00
- 10-12-րդ դասարանցիներ՝ 14.00-ից 15.20
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ rm@contests.am էլ. հասցեով:
Ուշադրությո՛ւն։ Մրցույթի համար վճարում կատարելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք մրցույթի կարգին և համաձայն եք դրան։
Եթե գրանցումը հաջող է անցել և վճարումը կատարվել է, «Թեստեր» բաժնում փորձնական թեստերն ակտիվ կլինեն:
«Ռուսական արջուկ 2024» մրցույթի անցողիկ շեմերը
Լավագույն մրցանակակիր
90-115 միավոր (4-12-րդ դասարաններ)
90-105 միավոր (2*-3-րդ դասարաններ)
Հաղթող
115 – 120 միավոր (4-12-րդ դասարաններ)
105 – 110 միավոր (2*-3-րդ դասարաններ)
*ՀՀ հայկական դպրոցների 2-րդ դասարանի աշակերտների համար թեստերը բավականին բարդ են, հետևապես 2-րդ դասարանի թեստերը ավելի ընկալելի են այն դպրոցների աշակերտների համար, որտեղ ռուսերեն լեզուն անցնում են 1-ին դասարանից։
«Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթի մասին
«Ռուսական արջուկ» մրցույթը համարվում է «Կենգուրու» միջազգային հանրաճանաչ մրցույթի «կրտսեր եղբայրը»: «Այբ» կրթական հիմնադրամը «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» ռուսաց լեզվի միջազգային մրցույթի բացառիկ կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետությունում (2010 թվականից) և Արցախում (2011 թվականից):
2023 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած ՀՀ-ում միակ և բացառիկ անցկացնողը դարձել է «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունը։
Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը: «Ռուսական արջուկն» օգնում է ռուսաց լեզվի տարածմանը Հայաստանում և նպաստում երեխաների լեզվամտածողության զարգացմանն ու հղկմանը և աշակերտների շրջանում առաջացնում ցանկություն՝ ուսումնասիրելու նոր օտար լեզուներ:
Ինչո՛ւ մասնակցել «Ռուսական արջուկ» մրցույթին
- «Ռուսական արջուկը» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
- Մատչելի է բոլոր երեխաներին` անկախ առաջադիմությունից:
- Հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական:
- Մրցույթի շնորհիվ օտար լեզուների ուսումնասիրությունն ավելի հետաքրքիր է դառնում։
- Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
- Մրցույթն անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
- Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը:
- Բոլոր մասնակիցները ստանում են էլեկտրոնային հավաստագրեր:
- Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում: